«Բորուսիան» դիտարկում է Էդուարդ Սպերցյանին որպես Ռոյսին փոխարինող

«Բորուսիան» դիտարկում է Էդուարդ Սպերցյանին որպես Ռոյսին փոխարինող

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ որպես փոխարինող Մարկո Ռոյսին, ով հեռանում է ամռանը։ 

Այս մասին գրել է հանրահայտ գերմանական Transfermarkt կայքը։

Մարկո Ռոյսը դեռ պետք է խաղա Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։

2023/24 մրցաշրջանի 32 խաղում Սպերցյանը դարձել է 11 գնդակի և 7 գոլային փոխանցման հեղինակ։