Երևանի քաղաքապետը «դեռ» Հրաչյա Սարգսյանն է

Երևանի քաղաքապետարանի կայքի համաձայն՝ մայրաքաղաքի ղեկավարը դեռ շարունակում է մնալ Հրաչյա Սարգսյանը:
Եվ սա այն դեպքում, երբ վերջինս ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, իր հրաժարականի մասին հայտարարեց արտահերթ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Զարմանալին այն է, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր և ոչ մեկի համար, դեռ մեկ օր առաջ նաև MediaHub-ն էր գրել այդ մասին: Բայց Երևանի թիվ մեկ կառույցի պաշտոնական կայք մտնողն այդ մասին չի իմանա, քանզի ո՛չ տեղեկատվություն կա գործակարգավարականի մասին, որի ընթացքում Սարգսյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, ո՛չ էլ քաղաքապետի մասին տեղեկատվությունն է թարմացվել: