Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարները քննարկել են անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթ

Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մաքսիմ Ռիժենկովը և Սերգեյ Լավրովը հինգշաբթի քննարկել են Մինսկի և Մոսկվայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթի մշակումը, հայտնում է Belta-ն։
Հանդիպումը կայացել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի շրջանակում։
«Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մաքսիմ Ռիժենկովը և Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 31-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթի մշակումը»,- հայտնում է պետական գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է, հուլիսին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռիժենկովն ասել էր, որ Բելառուսն ու Ռուսաստանը շարունակում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի քննարկումը։
Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին՝ Ռիժենկովը նշել է, որ օրակարգում հրատապ հարցեր չկան։