Արտյոմ Սիմոնյանը կխաղա Մոսկվայի «Տորպեդոյում»

Արտյոմ Սիմոնյանը կխաղա Մոսկվայի «Տորպեդոյում»

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Տորպեդո Մոսկվան» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է։ Պետերբուրգյան ակումբի համակարգում անցկացրել է 14 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է շվեյցարական «Ցյուրիխը»։ 2017-2020-ին հանդես է եկել Հայաստանում՝ «Ալաշկերտում», «Արարատում», «Փյունիկում» և «Նոայում»։ 2021թ․ հունվարին տեղափոխվել է ռուսական «Տոմ»։ Անցած մրցաշրջանը Արտյոմ Սիմոնյանն անցկացրել է «Վոլգարում»՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում մասնակցելով 28 հանդիպման, խփելով 9 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Հայաստանի հավաքականից առաջին անգամ հրավեր Արտյոմ Սիմոնյանը ստացել է 2014-ին։