Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում

3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում. հայտնում է Haberler-ը։

Ժամը 16:13-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Յեշիլուրթի շրջանում։ Ինչպես նշվում է, երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7,55 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև երկրի արևելյան շատ շրջաններում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մալաթիայում ապրում է մոտ 420 հազար բնակիչ։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld