Մտադրված խոչընդոտել են․ Սարգիս Ստեփանյանը չի մասնակցի Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությանը

Մտադրված խոչընդոտել են․ Սարգիս Ստեփանյանը չի մասնակցի Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությանը

Պարալիմպիկ կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Աշխարհի պարա աթլետիկայի 2023թ Գրան պրի առաջնության մասնակիցների ցանկը, որում բացակայել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի անունը՝ չնայած նրան, որ վերջինս հայտագրման համար դիմել է դեռ անցած տարվա դեկտեմբերին։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի քարտուղարի ԺՊ Ոսկան Մարգարյանը։

Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Սարգիս Ստեփանյանի մասնակցության ապօրինի խոչընդոտմանն ուղղված իր բողոքին արձագանքել են վերջինիս էջն արգելափակելով։