Շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել

Շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է  շտապօգնության մեքենան, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: