Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց

Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է։ Նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ պատգամավորն ուշագնաց էր եղել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառման ընթացքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ էլ պատգամավորը մարմնական վնասվածք էր ստացել՝ ԵԿՄ-ին պատկանող «Վիլիսի» հարվածի հետևանքով։

Նարե Գնունի