Վրաստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը

Վրաստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը՝ սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ ու վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության ու վստահության ձևավորման գործընթացին»,- ասված է X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ: