Լեհաստանում ՀՀ դեսպանը փորձագետների հետ քննարկել է տարածաշրջանային մարտահրավերները

Լեհաստանում ՀՀ դեսպանը փորձագետների հետ քննարկել է տարածաշրջանային մարտահրավերները

Նոյեմբերի 23-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վոյչեխ Կոնոնչուկին և կենտրոնի փորձագետներին։ Հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին, վերջին զարգացումներին, խաղաղության և կայունության հաստատման հայկական կողմի տեսլականին առնչվող հարցեր։ Դեսպան Արզումանյանը անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակմամբ ստեղծվող հնարավորություններին։