Տխուր երեկո է. «Կլուժի» արձագանքը՝ «Փյունիկից» կրած պարտությանը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ»-«Փյունիկ» հանդիպումից հետո, որն ավարտվել է հայկական ակումբի հաղթանակով, ռումինական ակումբի մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել սոց․ցանցերի իրենց էջերում․
«Տխուր երեկո է։ Պայքարը շարունակում ենք Կոնֆերենցիաների լիգայում»։
Հիշեցնենք, որ ՉԼ հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Ալբանիայի չեմպիոնին: