Սալորաչիրը կանխու՞մ է քաղցկեղի առաջացումը

Չորացրած սալորի պտուղները ներկայումս շատ տարածված են, բայց միևնույն է ոչ բոլորն են այն օգտագործում: Ամենից հաճախ սալորաչիրն ուտում են այն մարդիկ ովքեր սիրում են այն, կամ սալորաչիրն օգտագործվում է տարբեր ուտեստների բաղադրության մեջ:
Հետաքրքիր է, որ սալորաչիրը համարվում է պրոբիոտիկային մթերք և պարբերաբար այն օգտագործելով կարելի է զգալիորեն նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման եզրահանգման է եկել Տեխասի համալսարանի գիտնական Նենսի Թյորները՝ իր կատարած մի շարք հետազոտությունների արդյունքում:
Ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվել են նաև սալորաչրի մեջ պարունակվող ֆենոլային միացությունները, որոնք շատ օգտակար են մարդկանց օրգանիզմի համար, կարող են հավասարակշռեցնել ազառ ռադիկալները, ինչպես նաև հանդես են գալիս որպես հակաօքսիդանտներ: Ինչպես հայտնի է, ազատ ռադիկալները կարող են բարձրացնել քաղցկեղի առաջացման հավավականությունը, ուստի սալորաչրի այս հատկությունն անչափ կաևոր է մարդկանց առողջության համար: