Կայացել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը և Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: