Երևանը պարտավոր է կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ

Երևանը պահպանում է ՀԱՊԿ-ի հարցում ֆինանսական պարտավորությունները կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլը ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, թե Երևանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
ԱԳՆ-ն նշել էր, որ «ամեն դեպքում մենք հիմք ենք ընդունում այն, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատած մյուս փաստաթղթերի»։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «դա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից։ Հ
«Հաշվի առնելով հաշվարկված գումարը մուծելուց Հայաստանի ղեկավարության հրաժարվելը՝ անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն: ՀԱՊԿ խորհուրդն այժմ համապատասխան որոշման նախագիծ է մշակում»:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը նախկինում նույնպես պարտք է ունեցել կազմակերպության բյուջե վճարումների առումով, սակայն այդ ժամանակ կազմակերպության գործունեության ֆինանսավորման խնդիրները լուծվել են առկա պահուստների հաշվին, իսկ պարտքը հետագայում մարվել է:
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բաժնային վճարը սահմանվել է 53,22 միլիոն ռուբլի»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: