Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան

Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան

Երեւանում, մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 21։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։ 

Լրացուցիչ ժամանել են թիվ 13 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանել է նաև թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Հրշեջները մի քանի ժամ պայքարել են Արթուր Խաճատրյանին պատկանող թիվ 77 բնակարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ։  Հրդեհը մեկուսացվել է ժամեր անց։

Պարզվել է, որ բնակարանում կուտակված կենցաղային իրեր կան։