ՄԻՊ աշխատակազմը ԿԽՄԿ-ի հետ դասընթացի է մասնակցել․ քննարկվել են ճգնաժամային իրավիճակները

ՄԻՊ աշխատակազմը ԿԽՄԿ-ի հետ դասընթացի է մասնակցել․ քննարկվել են ճգնաժամային իրավիճակները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 24-ին, մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

«Մասնագիտական այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում աշխատելու կարողություններն ու հմտությունները:

Դասընթացի շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով  ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման եղանակները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ»: