Ցույցերի պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկներ արգելափակվել են

Ցույցերի պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկներ արգելափակվել են

Մոտ 300 զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից մնացել են հնագույն Մաչու Պիկչու քաղաքում՝ Պերուի բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Մաչու Պիկչուի քաղաքապետ Դարվին Բաքը հայտնել է, որ արգելափակված զբոսաշրջիկների թվում են պերուացիներ, հարավամերիկացիներ, ամերիկացիներ և եվրոպացիներ: Ամենը արվում է զբոսաշրջիկներին տարհանելու համար: Քաղաքապետը նշել է, որ քաղաք մտնելու և դուրս գալու միակ ճանապարհը գնացքն է։ Բայց երկաթուղու աշխատանքը դադարեցվել էր երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին։

Պետքարտուղարության ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Պերուում արգելափակված ԱՄՆ քաղաքացիների հետ:

Պերուում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Պերուի կառավարությունը կազմակերպում է օտարերկրացիների տարհանումը Ագուաս Կալիենտես քաղաքից, որը ծառայում է՝ որպես Մաչու Պիկչու տանող հիմնական մուտք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերուի իշխանությունները պարետային ժամ են սահմանել 15 նահանգներում՝ հակակառավարական ցույցերի պատճառով։

Դեկտեմբերի 7-ին Պերուի Կոնգրեսը իմպիչմենտի ենթարկեց Կաստիլյոյին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ապստամբության և իշխանության չարաշահման կասկածանքով։ Դրանից հետո երկրում սկսվեցին հակակառավարական ցույցեր՝ արտահերթ ընտրությունների պահանջով։

Դեկտեմբերի 14-ին Պերուի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։