Ադրբեջանում ռազմափորձարանում ականանետ է պայթել, կա զոհ

Ադրբեջանում ռազմափորձարանում ականանետ է պայթել, կա զոհ

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանի «Արազ» գործարանի պոլիգոնում զինամթերք է պայթել։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։

Պայթյունի հետեւանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել գործարանի աշխատակից Ալմազով Ռազին (ծնված 1986 թվականին)։

Նշվում է, որ զինափորձարանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է Շիրվանի շրջանում։
60 միլիմետրանոց ականանետը, ինչպես նշում են Ադրբեջանի ՊՆ-ում, պայթել է փորձարկումների ժամանակ։