Ձեր ՄԻՊ թեկնածուն խուսափեց խոսել Ալեն Սիմոնյանի խայտառակ պահվածքից․ Գեղամ Մանուկյան

ՔՊ-ն առաջադրել է ՄԻՊ նոր թեկնածու՝ առանց հիմնավորելու, թե ինչու նախորդը հեռացավ։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի խորհրդականն էր, իսկ ահա գլխավոր դատախազն էլ այսօր ԱԺ նիստերի օրակարգ է բերել ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը։

«Սա զուգադիպություն չէ։ Ու հատկանշական է, որ օրակարգը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանրային զայրույթ առաջացրած նրա խայտառակ պահվածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածուն խուսափել է որևէ դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե փաստեր չկան»,- նշեց նա։

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ամեն քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու դիրքորոշումը արտահայտելու։

Մանրամասները՝ տեսանյութում։