ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ հետախուզական ծառայություների հետ համագործակցող ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայություններին և զինվորականներին. հայտնել է The Wall Street Journal-ը, որի տեղեկություններով՝ նոր պատժամիջոցները կարող են հայտարարվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Ինչպես նշում է թերթը, այն ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ Վաշինգտոնը մտադիր է նոր սահմանափակող միջոցներ կիրառել, արդեն գտնվում են ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցուցակում, որն արգելում էր այդ ընկերություններին օտարերկրյա տեխնոլոգիաներ և սարքավորումներ ձեռք բերել, սակայն այժմ լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, ինչը կդժվարացնի ձեռնարկությունների համար արտասահմանում ֆինանսական գործարքներ իրականացնելը։