Հուսով եմ` մարդիկ կվստահեն մեզ ու մեր անցած ճանապարհին․ ԱՀ գեներալ-մայոր

Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից վարվում է հակաարցախյան քաղաքականություն․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Դավիթ Մանուկյանը՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ։

«Ապրելով Արցախում, ես չեմ պատկերացրել, որ կարող է ընդգրկված լինել մի շարժման, գործընթացի մեջ՝ հանուն Արցախի, որը կունենա նաեւ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ աշխատել եմ մի հաստատությունում, որտեղ ես ինձ այս ասպարեզում չեմ տեսել։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը պատրադրված գործընթաց է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից։ Հուսով եմ, որ մարդիկ կվստահեն մեզ, մեր խոսքին, անցած ճանապարհին եւ կմիանան այս գործընթացին, որն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այն հանուն Արցախի է»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։