Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ

Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ

ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ․

«Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին: Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ»։