Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան: MediaHub-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, գեներալ-մայորը մեղադրվում է 44-օրյա պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: