Եվրոպական միջոցները չեն ֆինանսավորի Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարումը․ ԵՄ

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը չի ֆինանսավորի Ուկրաինայի մարտական ինքնաթիռների մատակարարումը, սակայն չի բացառել, որ ԵՄ-ի ընդհանուր միջոցները կարող են ծառայել ուկրաինական Զինված ուժերի համար պահեստամասերի եւ սարքավորումների ֆինանսավորմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրոպական միջոցները չեն ֆինանսավորի Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարումը: Մինչդեռ այդ միջոցները կնպաստեն մի շարք անդամ պետությունների երկկողմանի ջանքերին, որոնք դիտարկում են ռազմաօդային ուժերի համար սարքավորումներ մատակարարելու հնարավորությունը»,-ասել է Միշելը Le Journal du Dimanche ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտնել էր Ուկրաինային մարտական ինքնաթիռների հնարավոր մատակարարման մասին: Ավելի վաղ Եվրամիությունը պաշտոնական որոշում էր կայացրել ուկրաինական զորքերին 450 միլիոն եվրոյի չափով սպառազինություն, ինչպես նաեւ 50 միլիոն եվրոյի չափով ուղեկցող նյութեր եւ սարքավորումներ մատակարարելու մասին: