Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ. Նիկոլո Սկիրա

Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ. Նիկոլո Սկիրա

Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում էSports.ru—ն՝ հղում անելով Նիկոլո Սկիրային։ 

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ հայ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Համաձայնագիրը նախատեսված կլինի երկու սեզոնով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի տեղափոխության պատճառը Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկությունն է։

Նշենք, որ Մխիթարյանն «Ինտերի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ նրա ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։