Այսօր երրորդ շարժակազմն է գիծ դուրս եկել․ մետրոպոլիտենի տնօրեն
Եվս մեկ շարժակազմ երեք վագոնով այսօր արդեն գիծ է դուրս եկել։ Սա երրորդ շարժակազմն է, մյուսը կլինի հունվարի 15-ին՝ չորրորդն արդեն։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Տիգրան Ավինյանը նկատեց, որ դուրս գալու համար նախատեսված գնացքների քանակը պետք է թարմացնել, որովհետև նույն թիվն են զեկուցում՝ 2857, քանզի եթե երրորդ շարժակազմն է դուրս եկել, ուրեմն թիվը պետք է փոխվի։
«Այո, բայց մենք ունենք նաև գնացքներ, որոնք կանգնած են ռեզերվում: Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն՝ ավել մարդ է տեղավորվում»,- պարզաբանեց Սեդրակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում