Բաքուն Երևանից գյուղեր է պահանջում․ հայտնի են անունները

Բաքուն Երևանից գյուղեր է պահանջում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում քննարկվում է Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) հարցը։
Այս բոլոր սահմանամերձ գյուղերը Հայաստանի Տավուշի մարզում են։
Ադրբեջանի փոխվարչապետը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման ադրբեջանական կողմի պետական հանձնաժողովը։