Մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել․ փրկարարները դուրս են բերել 50 տրանսպորտային միջոց

Հունվարի 13-ին, ժամը 20:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել և ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Տեսանյութը՝ այստեղ