Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու «կնքահայրերից է», մասնակցելու է Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովին՝ COP29-ին։ Այս մասին հայտնում է Report-ը։
Համաժողովը կայանալու է նոյեմբերի 11-ից 22-ը։