Բժիշկը հորդորել է գարնանը հրաժարվել դիետաներից

Բժիշկը հորդորել է գարնանը հրաժարվել դիետաներից

Դիետոլոգ Մարգարիտա Կորյոլեւան կոչ է արել գարնանը հրաժարվել դիետաներից։ Գրել է ՌԻԱ Նովոստի-ին։

Ըստ նրա՝ այս ժամանակահատվածում օրգանիզմի կարիքները երկրաչափականորեն ավելանում են։

Կորյոլեւան նշել է, որ գարնանը սնունդը պետք է բազմազան լինի։ «Պետք է լինեն սպիտակուցի աղբյուրներ՝ թե՛ կենդանական, թե՛ բուսական ծագման: Ածխաջրերի աղբյուրներ պետք է լինեն՝ և՛ պարզ, և՛ բարդ»,- ընդգծել է նա:

Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել օգտագործել իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ A և E վիտամիններ պարունակող առողջ ճարպեր։