9-ամյա աշակերտուհուն մահացած են գտել գետում

9-ամյա աշակերտուհուն մահացած են գտել գետում

Կարաչայ-Չերքեզիայում Սևաստոպոլից իննամյա աշակերտուհին գերանի վրայով գետն անցնելիս ընկել է․ այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Զելենչուկսկի շրջանում։ Աղջիկը հոր հետ անցել է Սոֆիա գետը։

Ինչ-որ պահի աղջկա ոտքը սայթաքել է ու վայր ընկել։ Հայրն այդ պահին չի կարողացել օգնել երեխային։

Արտակարգ ծառայությունները դեպքի վայրում հայտնաբերել են երեխայի դիակը։