Բունդեսլիագայի սենսացիոն հարձակվողին հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 17.5 միլիոն եվրոյով

Բունդեսլիագայի սենսացիոն հարձակվողին հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 17.5 միլիոն եվրոյով

Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Սերու Գիրասիի պայմանագրում կա հրաժարագնի մասին կետ, որը կազմում է ընդամենը 17.5 միլիոն եվրո:

«Շտուտգարտի» գվինեացի հարձակվողը սենսացիոն արդյունք է գրանցել Թոփ 5 լիգաների շրջանակում։ Նա 9 խաղում դարձել է 15 գնդակի և 2 գոլի հեղինակ։ Այս կերպ նա լավագույն ռմբարկուն է Թոփ 5 լիգաների մակարդակով։

Transfermarkt-ը նրա տրանսֆերի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։