Մեծ Բրիտանիայում սպառողական գների գնաճը 2023 թ. սկզբին 18 տոկոսի կհասնի

Մեծ Բրիտանիայում սպառողական գների գնաճը 2023 թ. սկզբին 18 տոկոսի կհասնի

Մեծ Բրիտանիայում սպառողական գների գնաճը պետք է 18 տոկոսի հասնի 2023 թ. սկզբին, հայտարարել է ամերիկյան Citi բանկի տնտեսագետ Բենջամին Նաբարոն՝ կրկին բարձրացնելով իր կանխատեսումն էներգիայի գների վերջին աճի լույսի ներքո, փոխանցում է Reuters-ը։

«Հիմա հարցն այն է, թե ինչ կարող է անել քաղաքականությունը, որպեսզի փոխհատուցի ազդեցությունն ինչպես գնաճի, այնպես էլ իրական տնտեսության վրա», - ասել է Նաբարոն:

Վերջին անգամ սպառողական գների գնաճը18 տոկոսը գերազանցել էր 1976-ին։

Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետի թեկնածու Լիզ Թրասը, ամենայն հավանականությամբ, տնային տնտեսությունների աջակցության միջոցներ կընդունի, որոնք սահմանափակ փոխհատուցող ազդեցություն կունենան ընդհանուր գնաճի վրա, ասել է Նաբարոն: