«Չելսին» 50 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել իսպանացի խաղացողի համար

«Չելսին» 50 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել իսպանացի խաղացողի համար

Անգլիական «Բրայթոնի» իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, հաղորդում է The Guardian-ը։ «Չելսին» 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։ Կուկուրելյան դեմ չէ տրանսֆերին։

Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Անցած մրցաշրջանում Կուկուրելյան «Բրայթոնի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 1 գոլ։

Կուկուրելյան «Բարսելոնայի» սան է, «Բրայթոն» է տեղափոխվել 2021-ին իսպանական «Խետաֆեից»։ 2021 թվականից նա Իսպանիայի հավաքականի խաղացող է։