«Երկուսից մեկը՝ կա՛մ խաչքար, կա՛մ կիսալուսին». հարցում

2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը: «Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են անընդհատ հայտնվում»,- կառավարության նիստում հայտարարել էր նա:
Երկու տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «սերը» հայտնել խաչքարերի և խաչերի հանդեպ. օրերս նա կրկին անդրադարձել է իր այդ թեզին և իր դժգոհությունն էր հայտնել.
«Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք, հա, հասկացանք, ինչքա՞ն խաչքար դնենք. մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,- համոզմունք էր հայտնել նա:
Իսկ ի՞նչ կարծիք ունի մեր հասարակությունը, արդյո՞ք կիսում է Փաշինյանի տեսակետը. MediaHub-ը անցկացրեց հերթական հարցումը:
Ըստ այդմ, արդյունքներն այսպիսինն են. «Այո» տարբերակն ընտրել է հարցմանը մասնակցածների 30%-ը, իսկ հարցմանը մասնակցած մեր ընթերցողների 46%-ն ընտրել է «Ոչ» պատասխանը: «Խաչքարերը մեր մշակույթի մասնիկն են, սա ոտնձգություն է մեր ինքնությանը» պատասխանն ընտրել է մասնակիցների 22%-ը, «Շատ-շատ են, պետք է ընդհանրապես հանեն բոլոր խաչքարերը» տարբերկն էլ ընտրել է հարցվածների 2%-ը։
Մեր ընթերցողները, ինչպես միշտ, թողել են նաև իրենց մեկնաբանությունները՝
«Թող շատ չնեղվի Փաշինյանը, իր վրա չենք դնի խաչքար, այլ կդնենք լուսնով դրոշ»։
«Այո ասողները մեր ինքնությանը դեմ են»։
«Դավաճանների և թշնամիների որևէ կարծիք չեմ կիսում»։
«Փաշինյանը մերժում է խաչը, հիշե՛ք»։
«Էդ դավաճանի կարծիքը կիսողներ, կլինի մեր երկրից քոչեք գնաք ձեր երկիր և մեր մաքուր օդը ձեր ներկայությամբ չկեղտոտեք»:
«Խաչքարով ես հավատացյա՞լ։ Քանի անգամ եք Աստվածաշունչ կարդացել, որ կարդաք կտեսնեք՝ ում և ինչ պիտի պաշտենք»։
«Հոգով ու մտքով եղեք հավատացյալ, խաչքարերով չեն հավատացյալ լինում»։
«Միտքը այն էր, որ մեր հարստությունները պաշտպանելուց բացի, պետք է նաև զարգանալ և առաջ գնալ»։
«Խաչքարերը, ինչ խոսք, արժեքներ են, ամեն մեկը մի ստեղծագործություն է, բայց դա չի նշանակում, որ պետք է մնանք դրանց տակ, Փաշինյանը ճիշտ է»։
«Ավելի լավ ա նոր խաչքարերի տեղը մեր հին պատմամշակութային շինությունները սարքեն»։
«Այսինքն երկուսից մեկը՝ կա՛մ խաչքար, կա՛մ կիսալուսին»:
«Սրբապիղծ, անհայրենիք մարդու ասույթ է»։
«Ոչ մի բան իրեն չի կապում այս հողին ու ջրին»։
Մարիաննա Արամյան