Օդանավակայանում քաոս է. բազմաթիվ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել թռիչքները դեպի Իսրայել (տեսանյութ)

Օդանավակայանում քաոս է. բազմաթիվ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել թռիչքները դեպի Իսրայել (տեսանյութ)

Թել Ավիվի օդանավակայանում քաոս է. հազարավոր մարդիկ գրոհում են ավիաընկերությունների տոմսերի գրասենյակները՝ երկիրը լքելու համար, սակայն անձնակազմը հայտնում է թռիչքների չեղարկման մասին:

Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում տիրող իրավիճակի կադրեր են տարածվում սոցիալական ցանցերում։ Տեսանյութում մարդիկ դիմում են իրավապահներին, ավիաընկերություններին և օդանավակայանի աշխատակիցներին՝ փորձելով ապահովել նոր թռիչքներ և լքել պատերազմից տուժած Իսրայելը: Իրավապահները փորձում են հանգստացնել մարդկանց, սակայն ի պատասխան լսում են միայն սուլոց։ 

Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանը բաց է մեկնող և ժամանող չվերթների համար։ Սակայն կռիվների պատճառով բազմաթիվ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել թռիչքները դեպի Իսրայել։

Տեսանյութը՝ այստեղ