Խոշոր վթար Ռուսաստանում. կա 8 զոհ, այդ թվում՝ 4 երեխա

Խոշոր վթար Ռուսաստանում. կա 8 զոհ, այդ թվում՝ 4 երեխա

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի թաղամասում տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, փոխանցում է TASS-ը։

«Ծանր վթար է տեղի ունեցել Վոլգոդոնսկի մարզում, երկու մեքենաների ճակատ-ճակատի բախման հետևանքով ութ մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա»,- գրել է նա։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld