Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը թուրքին են կզցրել․ թուրքին պարտված Նիկոլի առաջ պիտի՞ ծնկի գանք
Մենք սպասման մեջ չենք, մենք սպասում ենք մեր ընկերոջը, մենք աջակցում ենք Արցախի ինքնորոշման իրավունքին, մենք պայքարում ենք Հայաստանի անկախության պահպանման և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Արմեն Աշոտյանի հավանական կալանավորման և հետագա զարգացումների մասին։
«Արմեն Աշոտյանի այս խուժան կալանավորման գործընթացը նաև այդ ընդհանուր պայքարի մի մասն է։ Արմեն Աշոտյանը խնդրել է մեր հիմնական օրակարգից, Արցախից հետ նահանջ չանենք։ Էս սուտ, անբարոյական, սարքած գործը Արմենի ու մեր պայքարի շրջանակներում ենք դիտարկում։ Արմեն Աշոտյանն այն կուսակցության ներկայացուցիչն է, որի հայրերը՝ Անդրանիկ Մարգարյանը, Աշոտ նավասարդյանը Ռազմիկ Զոհրաբյանը Սիբիրի բանտերում էլ են նստել։ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը թուրքին են կզցրել, թուրքի կողմից պարտված Նիկոլի ռեժիմից մենք պիտի՞ ծնկի գանք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում