Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին․ ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին․ ի՞նչ են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ: