Աստված լրբից երես է թեքում. Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանի մասին
ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսօր ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած վիճաբանությանը։
«Ինչ վերաբերում է տիկին Մրտչյանի վերջին ելույթին՝ իմ դիրքից ելնելով չեմ կարող շատ բան պատասխանել, առավել ևս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում. դրա համար ես չշարունակեմ»,-ասաց նա։
Սրան ի պատասխան, դահլիճից լսվեց Աննա Մրտչյանի ձայնը․ «Տխմար ես էլի, հո զոռով չի»։
Մանրամասները՝ տեսանյութում