Զբոսաշրջությունը ներծծվում է տարբեր ծառայությունների և ոլորտների մեջ․ Քերոբյան
Զբոսաշրջության մասը ՀՆԱ-ում վերջին տարիներին կարող ե՞ք նշել։ Այս հարցն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
«ՀՆԱ-ի վրա ուղիղ ազդեցություն չունենք։ Քանի որ զբոսաշրջությունը ներծծվում է ծառայությունների և տարբեր ոլորտների հետ, ուղիղ ազդեցություն չենք կարող գրանցել։ Հիմա մենք ցանկանում ենք պարզել՝ ինչքան գումար է բերում մի զբոսաշրջիկը Հայաստան, ծախսում և ինչքանն է մտնում բյուջե։ Այսօրվա տվյալներով՝ 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար, և դրանից բյուջե է մտնում 44․000 դրամ։ Ներգնա զբոսաշրջիկներից բյուջե է մտնում մոտ 100 միլիարդ դրամ»,- պատասխանեց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում