Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց․ նա կմնա կալանքի տակ մինչև  գրավի գումարի վճարումը։

Դատարանը արգելեց նաև ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Վահե Դոլմազյանը նաև նշանակեց նրա նկատմամբ 25 մլն դրամ գրավ։