Արդյոք ՆԳՆ-ում կա հարուցված քրեական վարույթ «Միասին»-ի հավաքի անդամների դեմ. Վահագն Ալեքսանյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, շեղվելով քննարկվող թեմայից, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդդիմության դեմ կա հարուցված քրեական վարույթ:

«Օրերս Ազգային ժողովի մոտ ընդդիմության կողմից հովանավորվող ինչ-որ հավաք էր իրականացվում, որի  ժամանակ հնչել են բռնության ակնհայտ կոչեր, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքներ, ընդ որում՝ գլխիվայր: Ես ուզում եմ հետաքրքրվել՝ ՆԳՆ-ում կա՞ արդեն հարուցված քրեական վարույթ այս մասով»:

Փոխնախարարն արձագանքեց՝ ոստիկանները եղել են տեղում, պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները, սակայն վարույթ հարուցելու մասով գործառույթ չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում։