Եթե չծառայած  քաղաքացին վերադառնա ՀՀ,  նա պարտավոր կլինի վճարել 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյան

ԱԺ-ում «Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցը ուղղեց Հայկ Սարգսյանին, թե ի՞նչ է նշանակում մեկ շնչի հաշվով ունենալ ամենամարտունակ բանակ, և որքանո՞վ է ազդելու այս օրինագիծը բանակի ինտելեկտուալության վրա։   

«Այս օրենքի նախագիծը մեր բանակին տալու է հնարավորություն նոր զորակոչիկներ և նոր ֆինանսական միջոցներ, որը այս պահին չունենք։ Այն քաղաքացիները որոնք վերադարձել են, ում 27 լրացել է կամ խուսափել են պատասխանատվությունից, օրինակ ներկայացել, ասել են՝ «18 տարեկանում էլ եմ եղել վատառողջ մեր գիտությունը չի կարողանում ապացուցի», և այս հանգամանքով քրեական գործեր կարճվում են, և քաղաքացիները ո՛չ դատապարտվում են, ո՛չ էլ ծառայում են։ Իմ առաջարկած օրենքով եթե քաղաքացին վերադառնա, և մենք տեսնենք, որ ինքը պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության, նա պարտավոր կլինի վճարել 15 մլն դրամ»,- ասաց նա։      

Մանրամասները՝ տեսանյութում