Կտեղադրվի Էրդողանի արձանը

Կտեղադրվի Էրդողանի արձանը

Թուրքերը ցանկանում են արձան կանգնեցնել ի պատիվ Էրդողանի:

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Բոլու քաղաքի քաղաքապետը խոստացել էր, որ Էրդողանի վերընտրվելու դեպքում նրա արձանը կկանգնեցնի։

Այսօր մի խումբ մարդիկ քաղաքապետարանի դիմաց հավաքել են 10 պարկ ցեմենտ՝ ի նշան այն բանի, որ ժամանակն է սկսելու կառուցել արձանը։