Այսօր Եվրոպայի լիգայի եզրափակիչն է

Այսօր Եվրոպայի լիգայի եզրափակիչն է:
Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում ուժերը կչափեն Գերմանիայի անպարտելի չեմպիոն «Բայեր Լևերկուզենը» և իտալական «Ատալանտան»։
Խաղը մեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Գերմանական ակումբը մրցաշրջանը թրեբլով ավարտելու հնարավորություն ունի։ «Բայերն» արդեն նվաճել է Բունդեսլիգան։ Իսկ շաբաթ օրն էլ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում Գերմանիայի չեմպիոնը կխաղա «Կայզերսլաուտերն»-ի դեմ գավաթի համար։