Լոռին սարքում ենք սահմանամերձ, Ադրբեջանի ջոկատները պետք է ապահովեն անվտանգությունը․էս ո՞ւր հասանք...

Ես լսել էի, որ կան դժգույն քաղաքներ, որոնք մեզ պետք չեն ու կան լեռներ, լճեր, որ մեզ պետք չեն, բայց առաջին անգամ եմ լսում, որ կան գյուղամիջյան ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ ու հյուրանոցներ ու մեզ պետք չեն։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իսկ ինչ վերաբերում է Տավուշի գյուղերին, ապա դրանք մեր հայրենիքի անբաժանելի մասն են: Այդտեղ կան վանքեր, ամեն ինչ հիշեցնում  է հայկականություն։ Լոռին սարքում ենք սահմանամերձ, ադրբեջանական ջոկատները պետք է ապահովեն անվտանգությունը․ էս ուր հասանք»,-  նշեց Դանիելյանը:  

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման արդյունքում ստանում ենք  պետական սահման, որտեղ չպետք  է լինի բանակ, պետք է  լինեն սահմանապահ զորքեր, որոնք պետք է հսկեն սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում