Վաղաժամ դադարել են Գյումրու ավագանու որոշ անդամների լիազորությունները

Վաղաժամ դադարել են Գյումրու ավագանու որոշ անդամների լիազորությունները

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  5 անդամի լիազորությունը։

Դադարել են Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները: Օրենքի շրջանակներում նրանց ավագանու կազմում փոխարինելու են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում ավագանու մանդատները հանձնվել են խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին:

Ըստ նրա՝ տեղի ունեցածը զուտ քաղաքական պրոցես է: «Մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք և հանդես ենք գալիս որպես ընդդիմադիր խմբակցություն: Հենց այս տրամաբանության մեջ որոշակի վերադասավորումներ ենք կատարել»,- ասել է նա։