Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիայի տարածքը՝ ահաբեկչության վտանգի պատճառով

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիայի տարածքը՝ ահաբեկչության վտանգի պատճառով

«Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է շտապ լքեն այդ երկիրը»,- նման նախազգուշացում է արել Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը՝ որպես պատճառ նշելով ահաբեկչության սպառնալիքը։

«Արտասահմանում գտնվող իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի պայմաններում Թուրքիայի  համար ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակն է սահմանվել։  Իսրայելի բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են Թուրքիայում, անհապաղ պետք է լքեն այդ երկիրը»,- նշված է հաղորդագրությունում։