Այսօր սփյուռքահայ անգլիագիր գրող Մայքլ Արլենի ծննդյան օրն է

Գրող Մայքլ Արլենը, ում իսկական անունը Տիգրան Գույումճյան է, ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16-ին Բուլղարիայի Ռուսե քաղաքում: Ավելի ուշ ընտանիքը գաղթել է Կոստանդնուպոլիս, ապա Բուլղարիա:
1913 թվականին երիտասարդ Տիգրանը մեկնում է Լոնդոն՝ բժշկական կրթություն ստանալու համար եւ 1922 թվականին բրիտանական քաղաքացիություն ձեռք բերում:
1941 թվականից նա բնակություն է հաստատում Միացյալ Նահանգներում, որտեղ հաստատվել էր ընտանիքը: 1956 թվականի հունիսի 23-ին արդեն հայտնի գրող Մայքլ Արլենը Նոյւ Յորքում հրաժեշտ է տալիս կյանքին:
Ստեղծագործություններից հայտնի են «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով եւ բեմադրվում ու էկրանավորվում։ Գրքի հերոսուհու բարոյական կերպարը երկար ժամանակ չափանիշ էր արեւմտյան երիտասարդության համար:
Հայտնի են նաեւ «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920), «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931) եւ «Թռչող հոլանդացին» (1989) վեպերը:
Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիջերալդը եւ Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաեւ՝ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։
NEWS.am STYLE